Հայ մարզիկները Թուրքիայում 4-րդ ոսկե մեդալն են նվաճել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News

Thumbnail

Հայաստանը 4-րդ ոսկե մեդալն է նվաճել Թուրքիայում ընթացող բազկամարտի աշխարհի առաջնությունում:

ՀԱՕԿ լրատվականից հայտնում են, որ մրցումների 4-րդ օրը հայ մարզիկներից պատվո հարթակ է բարձրացել Խաչատուր Սարիբեկյանը, ով հաղթելով իր բոլոր մրցակիցներին, հռչակվել է աշխարհի չեմպիոն: