Դալալ-ղասաբներն են բողոքում, որոնք գյուղացուն խաբել են ու չեն ուզում զրկվել եկամուտներից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

«Սպանդանոցների դեմ պայքարում են, այսպես կոչված, դալալ-ղասաբներն, ովքեր տարիներ շարունակ խաբել են գյուղացիներին։ Այդ մարդիկ զրկվում են իրենց եկամուտի մի մասից և փորձում են ամեն ինչ անել, որ սպառողները չունենան քաղաքակիրթ պայմաններում մորթված և տեղափոխված մսեղիք»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

«Մենք փորձում ենք հանրային առողջության խնդիր լուծել։ Բողոքողներն այն մարդիկ են, ովքեր գյուղացու աչքի առաջ վատ պայմաններով գյուղացիներից կենդանիները վերցրել մորթել են, խաբել՝ թե՛ քաշի մեջ, թե՛ մնացած հարցերում։ Միայն նրանք են եղել գյուղացու և շուկայի միջև այդ կեղտոտ օղակը։ Հիմա ուզում ենք այդ կեղտոտ օղակը լինի մաքուր»,- ասել է նա։
ՍԱՏՄ ղեկավարի խոսքով՝ այս պահին ՀՀ-ում գործում է 39, կառուցվում՝ 35 սպանդանոց։

Շարունակությունը՝ տեսանյութում։