ՀՀ քաղաքացու անձնագրի տրամադրման ժամկետը երկարաձգվել է. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

1

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը որոշել է երկարացնել դեռևս 2012թ. ընդունված կառավարության որոշման գործողության ժամկետը, որով Սիրիայում, Իրաքում և Լիբանանում գործող Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններին իրավունք էր վերապահված այդ երկրների բնակիչներին տրամադրել ՀՀ քաղաքացու անձնագիր:

Այս որոշումը բացատրվում է Լիբանանում շարունակվող տնտեսական և քաղաքական խորը ճգնաժամով, որը կարող է հանգեցնել այդ երկրում բնակվող հայերի արտագաղթին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: