Պաշտպանական կողմը արհեստականորեն ձգձգում է նիստերը․ Մարտի 1-ի գործով մեղադրող դատախազ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

«Պաշտպանական կողմը արհեստականորեն ձգձգում է դատական նիստերը», - լրագրողներին ասել է  Մարտի 1-ի գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը։

«Դատարանն արդեն արձանագրել է պաշտպանների կողմից իրենց դատավարական պարտականությունները չարամտորեն չկատարելու հարցը», - նշեց նա՝ նկատելով, որ չեն կարող կանխատեսումներ անել, թե պաշտպանները ինչից ելնելով են ձգձգում դատական նիստերը։

Նշենք, որ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի պաշտպանական խմբի՝ դատարան չներկայանալու պատճառով։ Հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 4-ին։