Արսենալը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այսօր նշում է ծննդյան 31-րդ տարեդարձը։

Լոնդոնի «Արսեալը» ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջում շնորհավորել է հայազգի ֆուտբոլիստին։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում հանդես է գալիս վարձակալական հիմունքներով, իսկ ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը պատկանում է հենց «Արսենալին»։