Ուկրաինական Boeing-ը խոցվել է երկու հրթիռով․ Իրանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

1

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737-ը խոցվել է «երկիր-օդ» դասի փոքր հեռահարության երկու հրթիռով, որոնք արձակվել էին «Տոր-Մ1» զենիթահրթիռային համալիրից: Դա է վկայում Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության երկրորդ հաշվետվությունը։

Այս մասին ասվում է Իրանի ԱԳՆ կայքում հրապարակված փաստաթղթում։

Հարվածելուց հետո ինքնաթիռը սկսել է արագ կորցնել բարձրությունը՝ գտնվելով բնակելի տարածքից վեր, որից հետո զվարճանքի վայրում բախվել է «խոչընդոտի» և ընկել գետնին: Այնուհետև նա հատել է ֆուտբոլի խաղադաշտը, ջարդվել և բռնկվել:

Հաշվետվության մեջ ասվում է նաև, որ ինքնաթիռը Թեհրանից օդ է բարձրացել տեղական ժամանակով 06:12-ին (Երևանի ժամանակով ժամը 05:42-ին)։ Ինքնաթիռի հետ կապն ընդհատվել է այն ժամանակ, երբ այն գտնվում էր մոտ 2,4 հազար մետր բարձրության վրա: