«Մասամբ ճշմարտացի է»․Պեսկովը՝ Պուտինի ուղերձի և գործադիրի հրաժարականի միջև կապի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

1

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է լրագրողներից մեկի տված այն հարցին, թե արդյոք կար որոշակի կապ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դաշնային ժողովին ուղղված այս տարվա ուղերձի եւ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի կողմից կաբինետի հրաժարականի մասին հայտարարման միջեւ։

Անդրադառնալով լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք կառավարության հրաժարականի մասին որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Մեդվեդեւի կաբինետի նախարարների մի մասը քննադատաբար է մոտեցել գործադիրի առաջ Պուտինի դրած պահանջներին՝ դրանք որակելով անիրականանալի, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը այդ դիտարկումը «մասամբ ճշմարտացի» է որակել։

Նա հիշեցրել է, որ կառավարության հրաժարականի մասին, Պուտինի կողմից Դաշնային ժողովին ուղղված ուղերձում հնչեցրած բավական լուրջ նախաձեռնությունների առաջադրման ֆոնին, հայտարարել է հենց Դմիտրի Մեդվեդեւը։