Տաշքենդը մտադիր է առաջիկայում սահմանափակվել ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

եատմ

«Կոմերսանտը» հայտնում է, որ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիևը հայտարարել է, որ Տաշքենդը մտադիր է առաջիկայում սահմանափակվել Եվրասիական տնտեսական միությունում դիտորդի կարգավիճակով:

Նախագահը նաև հիշեցրել է, որ Ուզբեկստանը ԵԱՏՄ-ի կազմում չի մտնում որպես անդամ պետություն: Ուզբեկստանի նախագահը շեշտել է, որ հիմա ուզբեկական իշխանությունները «որպես դիտորդ» ուսումնասիրում են՝ արդյոք դա երկրին համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ:

ԵԱՏՄ-ին անդամագրվելու՝ Ուզբեկստանի մտադրության մասին հոկտեմբերին հայտնել էր Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն: 

Նշենք, որ ԵԱՏՄ կազմում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը, Ղրղզստանը: