Հայաստանը կողջուներ Ծոցի երկրների և ԵՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագիրը. ՀՀ նախագահ

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

 «Հայաստանը կողջուներ Ծոցի երկրների համագործակցության խորհրդի պետությունների եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ Ազատ առեւտրի մասին համաձայնագիրը»,- հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Emirates WAM գործակալության հետ էքսկյուզիվ հարցազրույցում:

«Դա կախված է այդ երկրների ղեկավարություններից: Հենց նրանք շահագրգռվածություն դրսեւորեն, հնարավոր կլինի առաջ ընթանալ: Նրանք կարող են անմիջապես Միությանը դիմել կամ ցանկացած գործընկերոջ, ինչպիսին է Հայաստանը»,- հայտարարել է նա:

Սարգսյանը հիշեցրել է, որ ԵՏՄ-ն ազատ առեւտրի մասին համաձայնագիր է ստորագրել Սինգապուրի հետ, իսկ ստորագրումն ունի ոչ միան ֆինանսական կամ լոգիստիկ արդյունք, այլեւ քաղաքական:

«Դուք կարող եք Հայաստանում ձեր ընկերությունը բացել եւ առանց խնդրի բիզնես վարել Ռուսաստանում: Սա վիթխարի շուկա է: Ավելին՝ դուք գործ ունեք երկրների հետ, որոնք ԵՄ-ի հետ խոր արմատներ ունեն: Այնպես որ, սա առավելություն է»,- ասել է նա:

Սարգսյանը հավելել է, որ Հայաստանը նաեւ ստորագրել է ԵՄ-ի հետ համընդգրկուն եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, եւ երկիրը ԵՄ-ի ու Եվրասիայի միջեւ կամուրջ է:

Նախագահը շեշտել է, որ Հայաստանը պատրաստ է ծոցի երկրների հետ հարաբերություններ զարգացնել տարբեր ուղղություններով, հատկապես գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում: «Այնքան շատ հարցեր կան, որոնք կարող ենք քննարկել եւ միասին աշխատել ի բարօրություն բոլոր կողմերի, ներառյալ տուրիզմը, էներգետիկայի եւ կլիմայի ոլորտներում որոշումները»,- ամփոփել է նախագահը: