«Նուբարաշեն» ՔԿՀ-ի հանձնուքում՝ նռան գագաթի մեջ, թմրամիջոց է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

նուռ

Հունվարի 21-ին՝ ժամը 12։30-ի սահմանում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, զննության են ենթարկել քաղաքացի Ն․ Ա․-ի կողմից կալանավորված անձ Դ․ Թ․-ին բերված հանձնուքը։

Հանձնուքում առկա 9 նռների գագաթային հատվածներում զննությամբ հայտնաբերել են ակնադիտորեն «սփայս» տեսակի թմրամիջոցի նմանվող, սպիտակ, փոշենման զանգվածներ։

Դեպքի փաստով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ 

նուռ