ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News
«Բաբայան քնսալթինգ» ընկերության հիմնադիր, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրում է, որ Սահմանադրական դատարանը քննության չի ընդունել Ռոբերտ Քոչարյանի դիմումը: Գրառումը՝ ստորև.
«Ինչպես պարզ դարձավ Սահմանադրական դատարանի կայքում տեղադրված ՍԴԱՈ-5 աշխատակարգային որոշումից (https://bit.ly/37hyCoO), Ռ.Քոչարյանի ներկայացուցիչը 2019թ. դեկտեմբերի 25-ին Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել էր, որպեսզի Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքն այնքանով, որքանով չի նախատեսում ՀՀ սահմանադրական դատարանի կողմից իր որոշումները պարզաբանելու հնարավորություն, ճանաչվեր Սահմանադրությանը հակասող:
Սահմանադրական դատարանը քննության չի ընդունել նշված դիմումը մասնավորապես նշելով.
Անդրադարձ չի կատարվել այն հարցին, թե ինչու է Սահմանադրության ուժով պարտադիր Սահմանադրական դատարանի կողմից իր որոշումների պարզաբանման կառուցակարգի օրենսդրական ամրագրումը:
Անդրադարձ չի կատարված լայնածավալ պրակտիկային և ողջամտորեն փաստարկված չէ իրավական բացի առկայությունը:
Հ․ Գ․ Սա վկայությունն է այն բազմաթիվ փաստերի, որ ՍԴ-ի համար կողմերը նշանակություն չունեն», - գրել է Արսեն Բաբայանը։