ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News
Ֆեյսբուքյան էջում Գյումրու մարզպետ Տիգրան Պետրոսյանը արձագանքել է «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հայտարարությանը, ըստ որի՝ Շիրակի մարզպետի կողմից Գյումրիի մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրենի նշանակումը տարակուսանք և անհանգստություն է առաջացրել քաղաքացիների մոտ, որովհետեւ շատերը դրան փորձում են տալ քաղաքական երանգ:
«Այո՛, Հայաստանի Հանրապետությունում թայֆայի իշխանություն չի լինելու, այո՛, ՄԵՆՔ այս ամենին վերջ ենք դրել, և այո՛, ես պատասխանատվություն եմ կրում իմ ցանկացած որոշման համար:
Ո՛չ, Գյումրին փոքր քաղաք չէ. Գյումրին մեծ և արժեքային քաղաք է, որտեղ բոլորը գիտեն` ով ինչ շահերով է առաջնորդվում»,- նշել է նա: