Կամո Հովհաննիսյանն արժանացել է FAF համակրանք-2019 մրցանակին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

.

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանն ազգային ընտրանու երկրպագուների Առաջին հայկական ճակատ (FAF) շարժման անդամների կողմից արժանացել է «FAF համակրանք-2019» մրցանակին:

«FAF-ի հայաստանաբնակ, արցախաբնակ, ինչպես նաև արտերկրի բոլոր անդամների մասնակցությամբ քվեարկության միջոցով 2019-ի «FAF-ի համակրանք» նոմիննացիայում հաղթող ճանաչվեց Կամո Հովհաննիսյանը։ Կամոյին մրցանակը կհանձնենք երևանյան առաջիկա հավաքի ժամանակ»,- ասվում է FAF-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք` այս նոմինացիան ավանդական է։ Այն անցկացվում է 11-րդ տարին անընդմեջ։

Ընտրությունը կատարվում է հետևյալ չափորոշիչներով. ֆուտբոլիստ ով աչքի է ընկել հավաքականի կազմում անմնացորդ նվիրվածությամբ, ցուցաբերել է հարգանք երկրպագուների հանդեպ, կամ ինչ որ գործողություններով, արարքներով արժանացել է հարգանքի և համակրանքի՝ անցնող տարվա ընթացքում: