Գորգիսյանը ևս մեկ անգամ կարող է օգտագործել իր թաշկինակը, որ մաղձն իր մեջ մնա.Սոս Ավետիսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

«Որևէ մեկին թույլ չենք տալու, որ խորհրդարանի դահլիճը «ռազբորկայի» դահլիճի վերածի»,- անդրադառնալով ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպին՝ 24News-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը:

«Իրենց կենսակերպին բնորոշ երևույթներն իրենց քուչեքում կարող են անել, իսկ որոշ անձանց հոգեխանգարումները խորհրդարանական գործունեությունից պետք է տարբերակել: Ցավալի է, որ այդ պատգամավորը դասավանդում է ԵՊՀ-ում: Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի համեմատությանը՝ ուղղված իմ գործընկեր Սուրեն Գրիգորյանին, ապա պարոն Գորգիսյանը ևս մեկ անգամ կարող է օգտագործել իր թաշկինակը, որ մաղձն իր մեջ մնա»,- ընդգծեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։