Տարոն Մարգարյանը լքել է Հայաստանը և բնակություն հաստատել Մոսկվայում. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 20, 24News

Thumbnail

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով`Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը լքել է Հայաստանը և ընտանիքով բնակություն հաստատել Մոսկվայում: Նրա զավակները սովորում են Մոսկվայի տարբեր ուսումնական հաստատություններում: Այժմ նրա երևանյան տանը բնակվում են մայրը և քրոջ ընտանիքը:

Մարգարյանի մերձավոր շրջապատից հաստատեցին, որ նա Հայաստանում չէ, բայց գտնվելու վայրը չասացին: Հիշեցնենք, որ ոստիկանության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների հակազդման վարչությունում Մարգարյանի դեմ քրգործ էր հարուցվել, և նա, խուսափելով անցանկալի զարգացումներից, 1 միլիարդից ավելի գումար է վճարել»: