Լարսը բաց է, Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, Սոթք-Քարվաճառը դժվարանցանելի է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

ճանապարհ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը անվաշղթաների կիրառման դեպքում կցորդիչով բեռնատարների համար բաց է:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: