28-ամյա վարորդը մահվան ելքով վրաերթի է ենթարկել չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

մեքենա

Հունվարի 22-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։15-ի սահմանում Երևանի բնակիչ՝ 28-ամյա Գառնիկ Վարդանյանը իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով Բագրատունյաց փողոցում՝ Գործարանային մետրոյի կամրջի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։

մեքենա

Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է վարերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, ով, ճանապարհին գիտակցության չգալով, մահացել է։ Աղբյուրը հայտնում է, որ հետիոտնը փողոցն անցել է չթույլատրելի հատվածով։ 

Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչակմն բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

մեքենա