Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կանդրադառնա Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

վարչապետ նիկոլ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ժամը 16։30-ին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ կանդրադառնա ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին։

«Այսօր համոզված եմ, որ ԱԱԾ նախկին տնօրենի մահվան հանգամանքների հետ կապված պատգամավորները կբարձրացնեն հարցեր, ու ես այդ հարցերեն մանրամասն կանդրադառնամ», - ուղիղ եթերում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին հրազենային վնասվածքով հանտնաբերվել է հունվարի 17-ին Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում։ Կուտոյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 2016-ի փետրվարի 12-ից մինչև 2018-ի մայիսի 10-ը։