Լիբանանի կառավարությունում հայազգի կին նախարար է նշանակվել․ «Արմենպրես»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

լիբանան

Լիբանանի նոր կառավարությունը ձևավորված է, կազմում ընդգրկված է հայազգի կին նախարար: Այդ մասին «Արմենպրեսին» տեղեկացրեց Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ նշելով, որ հայուհի Վարդինե Օհանյանը զբաղեցնում է Երիտասարդության և սպորտի հարցերով նախարարի պաշտոնը։

«Առաջին դեպքն է, որ հայ կին նախարար կա Լիբանանի կառավարության կազմում: Ասեմ, որ այս անգամ Լիբանանի կառավարությունում կին նախարարներն ավելի շատ են: Ունենք 6 կին նախարար»,-ասաց Շահան Գանտահարյանը:

Ավելի վաղ Վարդինե Օհանյանը զբաղեցնում էր «Զվարթնոցի հատուկ կարիքների կենտրոնի» տնօրենի պաշտոնը: Նախորդ կառավարությունում կառավարության կազմում ընդգրկված էր Ավետիս Կիտանյանը, որը զբաղեցնում էր Զբոսաշրջության նախարարի պաշտոնը: