Երևանը, Սևանը, Ջերմուկը հայտնվել են ԱՊՀ-ում հեղինակային շրջագայությունների թոփ հնգյակում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

Երևան

«ՏուրՍտատ» զբոսաշրջային պորտալը ներկայացրել է ԱՊՀ ամենահանրահայտ ուղղությունների թոփը ռուսաստանցի զբոսաշրջիկների հեղինակային շրջագայությունների համար։ Վարկանիշը կազմվել է հեղինակայնին շրջագայությունների պահանջարկի եւ հանգստի առաջարկությունների շուկայի վերլուծության արդյունքների հիման վրա։

Հայաստանում Երևանը, Սևանը և Ջերմուկը՝ ԱՊՀ երկրներում շրջագայությունների համար մտնում են ամենահանրահայտ ուղղությունների մեջ։

ԱՊՀ երկրներում շրջագայությունների համար աղբյուրը ևս մի քանի ուղղություններ է նշում․ Ալմաթին, Ալմաթիի մարզը, Բուրաբայն ու Աքթաուն՝ Ղազախստանում, Մինսկը, Մինսկի մարզը, Վիտեբսկը՝ Բելառուսում, Բաքուն, Շեքին, Գաբալան՝ Ադրբեջանում, Բուխարան, Սամարղանդը՝ Ուզբեկստանում։

Ըստ «ՏուրՍտատի»՝ հեղինակային շրջագայությունները դառնում են զբոսաշրջության ամենատարածված տեսակներից մեկը։ Հատկապես տարածված են թրեվլ-բլոգերների հեղինակային շրջագայություններն ու էքսկուրսիաները։ Հեղինակային շրջագայությունները ճանապարհորդություններ եւ շրջագայություններ են թրեւըլ-փորձագետի հետ 5-15 մարդուց բաղկացած ոչ մեծ խմբով։

Մեկ շաբաթվա հեղինակային շրջագայության համար զբոսաշրջիկները պատրաստ են ծախսել 1-15 հազար դոլար երկուսի համար։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս