Իշխող քաղաքական ուժն ԱԺ-ում տապալեց իրավունքի ուժով քննիչ հանձնաժողով ստեղծելը․ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

Արսեն բաբայան

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Աժ-ում ընդունված նախագծին։

«Իշխող քաղաքական ուժը քիչ առաջ խորհրդարանում տապալեց իրավունքի ուժով քննիչ հանձնաժողով ստեղծվելը: Այդպիսով, քաղաքական իշխանությունը գործածելով օրենսդրական հնարք` խախտեց բարձր ժողովրդավարության հենք հանդիսացող օրենսդրական կարգավորման էությունը:

Հիշեցնեմ, որ իրավունքի ուժով քննիչ հանձնաժողով ստեղծվելու հնարավորությունն օրենսդրությամբ սահմանվել էր որպես ընդդիմության վերահսկողական գործունեության արդյունավետ միջոց, իսկ հանձնաժողովի կազմի ձևավորումը սոսկ տեխնիկական բնույթ ունեցող հարց է:

Քաղաքական իշխանությունը ցույց տվեց, որ չի հանդուրժում նաև ընդդիմության արդյունավետ աշխատանքի երաշխիքները:

Մեզ իրական հեղափոխություն է պետք...»,-գրել է Արսեն Բաբայանը:

Նշենք, որ ԱԺ-ն այսօր չընդունեց 2018-ի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևանին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևանի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշման նախագիծը: