Վարդենիս-Երևան ճանապարհը մոտ 1 ժամ փակ է եղել․ անասնաբույծները բողոքում են նոր օրենքի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

բողոք

Այսօր ավելի քան 150 քաղաքացի մետ 1 ժամ փակել են Վարդենիս-Երևան միջպետական ճանապարհ՝ այդ կերպ իրենց բողոքի ձայնն արտահայտելով սպանդանոցների մասին որոշմանը: Ցուցարարները կողմ են, որ անասունների մորթն իրականացվի սպանդանոցներում, սակայն պահանջում են նախ անհրաժեշտ պայմաններն ապահովել, ապա նոր օրենքն ուժի մեջ մտնի:

Ավելի վաղ կառավարությունը որոշում էր կայացրել, ըստ որի՝ 2020 թվականի հունվարի 15-ից սննդի շղթայի բոլոր օպերատորների համար թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը պետք է լինի պարտադիր: Որոշումը դժգոհություններ էր առաջացրել անասնաբույծների շրջանում, որոնք պնդում են, թե կառավարությունն այդ որոշումը կայացրել է՝ առանց մասնագետների հետ խորհրդակցելու և համապատասխան պայմաններ ապահովելու:

Ի նաշան բողոքի՝ վերջին օրերի նրանք բողոքի ակցիաներ են իրականացնում ինչպես կառավարության շենքի մոտ, այդպես էլ մարզերում՝ փակելով միջպետական ճանապարհները:

Տեսանյութեր

Live

Լրահոս