Վիրահայոց թեմը 2020-ին Վրաստանից կստանա 600 000 լարիի փոխհատուցում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

1

Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության 2020 թվականի հունվարի 20-ի N1/216 հանձնարարականով, կրոնական միություններին խորհրդային ամբողջատիրական ռեժիմի ժամանակ հասցված վնասի մասնակի փոխհատուցման նպատակով, 2020 թվականի պետական բյուջեով հատկացված 4 500 000 լարիից այս փուլում փոխանցվել է 3 500 000 լարի, հայտնում է aliq.ge-ն։

Գումարը բաշխվել է հետևյալ կերպ.

Վրաստանի Իսլամական թեմ՝ 2 200 000 լարի (ավելի քան 760 հազար դոլար): Վրաստանի Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմ՝ 600 000 լարի (ավելի քան 207 հազար դոլար): Վրաստանի հռոմեական կաթոլիկ թեմ՝ 400 000 լարի (ավելի քան 138 հազար դոլար): Վրաստանի հրեական թեմ՝ 300 000 լարի (ավելի քան 103 հազար դոլար):

2020 թվականի համար մնացած 1 000 000 լարին կբաշխվի ավելի ուշ: Նշենք, որ 2018-ին նույնպես կրոնական միություններին պետական բյուջեից փոխանցվել էր նույն քանակությամբ գումար։