Քաղաքապետարանից կառավարությանը և ԱԺ-ին հրահանգ է իջեցվել, որ մեր նախագիծը չընդունեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

«Քաղաքապետարանից կառավարությանն ու ԱԺ-ին հրահանգ է իջեցվել, որ մեր նախագիծը չընդունեն»,- 24News-ի հետ զրույցում անդրադառնալով տարբեր անձանց կողմից քաղաքապետարանին նվիրած «ԿամԱԶ»-ների մասով քննիչ հանձնաժողով ստեղծելու «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությանն ու դրան դեմ լինելու «Իմ քայլը» խմբակցության դիրքորոշմանը՝ ասաց ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Մեր գործընկերները նեղ պատկերացումներ ունեն կոռուպցիայի վերաբերյալ: Կոռուպցիայի դեմ պայքարը նրանք այսպես են պատկերացնում՝ ոստիկանության ու ԱԱԾ-ի աշխատակիցները գալիս են, ձեռնաշղթաներ են հագցնում ու գնում են: Այնինչ՝ հեղափոխական փոխնախարարներից մեկն օրինակ ձերբակալվում է կոռուպցիոն գործարքներում ներգրավված լինելու կասկածանքով»,- ընգծեց Սամսոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։