Մոսկվայում կկայանա Պոզների՝ հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

1

Ռուսաստանցի լրագրող և գրող Վլադիմիր Պոզները Մոսկվայում կներկայացնի իր հեղինակած «Հրաժեշտ պատրանքներին» («Прощание с иллюзиями») հայերեն թարգմանությամբ գիրքը: Այդ մասին նա տեղեկացրել է Ինստագրամի իր էջում:

Միջոցառումը տեղի կունենա փետրվարի 3-ին, ժամը 19:00-ին՝ «Բիբլիո-Գլոբուս» գրախանութում:

 «Սպասում ենք ձեզ»,- գրել է Պոզները:

Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1990 թվականին՝ անգլերեն լեզվով: Հետո այն թարգմանվել է ռուսերեն: Գրքում Պոզները նկարագրում է նաև իր այցը Հայաստան՝ նշելով, որ չնայած 1915-ի ցեղասպանությանը՝ հայ ժողովուրդը կարողացել է պահպանել գոյությունը: