Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության բյուրոյի խորհրդի ղեկավար կոմիտեի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

բակո

Ժնևում հունվարի 21-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի որոշմամբ Հայաստանն ընտրվել է Խորհրդի ղեկավար կոմիտեի նախագահ 2020-2021 թթ. համար։

Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից՝ հիշեցնելով, որ 2019թ. նոյեմբերի 21-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի շրջանակում Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի (2019-2023թթ. ժամանակահատվածի համար) և Գլխավոր կոնֆերանսի իրավական կոմիտեի անդամ (41-րդ նստաշրջանի համար)։