Երկրում քաոսային վիճակներ կան․Կուտոյանի մահն ատելության, բաժանարար գծեր քաշելու արդյունք է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

«Մեր երկրում քաոսային իրավիճակներ կան։ Վերջին շրջանի սպանությունները կամ ինքնասպանություններն այս շրջանակում են, իսկ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահը մեկ տարվա ընթացքում երկրում ատելության, բաժանարար գծեր քաշելու, հասարակությանը սևերի ու սպիտակների բաժանելու արդյունքն է»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ եթե իշխանությունը խելքի չգա, արտահերթ ընտրությունները դառնալու են անխուսափելի։

Խոսելով առաջիկայում ձևավորվող Սահմանդրական փոփոխությունների հանձնաժողովի մասին՝ նա նկատել է, որ եթե դրանով փորձելու են վարչապետի լիազորությունները մեծացնելով ավելի ամրապնդել իշխանությունը, լավ հետևանքներ չի ունենալու։

Շարունակությունը՝ տեսանյութում։