Վարդինե Օհանյանը Լիբանանի առաջին հայ կին նախարարն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

.

Լիբանանի նոր կառավարությունում կա հայ կին նախարար։ Վերջինս Վարդինե Օհանյանն է։ Նա կղեկավարի Երիտասարդության եւ սպորտի հարցերով զբաղվող գերատեսչությունը։  Լիբանանի ներկայիս կառավարությունում կա վեց կին նախարար, իսկ ազգությամբ հայ կին նախարար առաջին անգամ է նշանակվում։ 

Վարդինե Օհանյանին առաջադրել է Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը։ Նա «Զվարթնոց» հատուկ կրթական կենտրոնի տնօրենն էր։

Ծնվել է 1984թ․ հունվարի 1-ին։ Հաճախել է Ազգային Եղիշե Մանուկյան քոլեջ, երկրորդական կրթությունն ստացել է Ազգային Լ. և Ս. Յակոբյան քոլեջում։ Ավարտել է Լիբանանի համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը: Ունի մագիստրոսի աստիճան: Անդամակցել է ՀՄԸՄ-ին, ամուսնացած է, ունի երկու զավակ։

Տեսանյութեր

Live

Լրահոս