Ինչո՞վ Ձեզ օգնենք, պարո՛ն Միրզոյան, որ ԱԺ-ի բնական գործունեությունն ապահովեք. Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

ԱԺ նիստի մեկնարկին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կրկին անդրադարձել է ԼՀԿ-ի նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովի կազմի քվեարկության տապալմանը՝ փաստոելով, որ իրավունքի ուժով ստեղծված հանձնաժողովը չունի կազմ:

«Խորհրդարանի ցանկացած հանձնաժողով, եթե չի գործում, նշանակում է, որ խորհրդարանի ինչ-որ մարմին չի գործում: Եթե չի գործում, նշանակում է, որ խորհրդարանի նախագահը չի կարողանում ապահովել բնականոն գործունեությունը: Ի՞նչն է պատճառը, պարոն Միրզոյան, ինչո՞վ Ձեզ օգնենք, որ կարողանաք բնական գործունեությունն ապահովեք», - վարման կարգով ելույթի ժամանակ ասել է Էդմոն Մարուքյանը:

Ի պատասխան՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասել է. «Հարգելի՛ պարոն Մարուքյան, ես Ձեր օգնության կարիքը չունեմ, պիտի որպես իրավաբան հասկանայիք, որ այս հարցի շրջանակներում ԱԺ նախագահն իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ արել է:

Մեղադրել ԱԺ նախագահին պատգամավորների քվեարկության որևէ արդյունքի համար, նշանակում է լավ չհասկանալ Սահմանադրության տրամաբանությունը»: