Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել կիպրացի գործընկերոջ հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

զոհրաբյան1

Հունվարի 22-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ։

ԱԳ նախարարները քննարկեցին համագործակցության երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափին առնչվող հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակեցին Երևանում կայանալիք Կիպրոս-Հայաստան-Հունաստան ձևաչափով գագաթաժողովի նախապատրաստման աշխատանքների շուրջ։

Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարն իր աջակցությունը և համերաշխությունը հայտնեց կիպրական կողմին: Կողմերն ընդգծեցին տարածաշրջանային անվտանգության ու կայունության պահպանման և ամրապնդման գործում միջազգային համագործակցության կարևորությունը: