Մայիսի 29-ի փոխարեն կաշխատենք հունիսի 6-ին․ կառավարությունը ոչ աշխատանքային օր է սահմանել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

տոն1

Կառավարության՝ հունվարի 23-ի նիստի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ կառավարությունը որոշել է մայիսի 29-ը համարել ոչ աշխատանքային օր: Մայիսի 29-ի փոխարեն աշխատանքային կլինի հունիսի 6-ը:

Մայիսի 28-ին ոչ աշխատանքային օր է՝ Հայաստանը տոնում է Առաջին Հանրապետության օրը: