Թուրքիայում առավոտյան մի քանի րոպեի ընդմիջումով 4 երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

երկրաշարժ

«Անադոլու» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Թուրքիայի Անկարայի նահանգի Աքյուրթ շրջանում հունվարի 23-ի առավոտյան 12 րոպե ընդմիջումով 3,8 և 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել։ Ցնցումները գրանցվել են առավոտյան ժամը 06:42-ին և 06:54-ին:

Աքյուրթի շրջանում տեղի ժամանակով 08:55-ին և 09:12-ին 3-4 մագնիտուդ ուժգնությամբ ևս երկու երկրաշարժ է գրանցվել։ Նախնական տվյալների համաձայն` երկրաշարժերի հետևանքով մարդկային ու նյութական վնասներ չեն գրանցվել: