Փաշինյանն առանց սահմանադրության էլ փողոցում սուպերվարչապետ է․ Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

1

 «Մենք գնալով նվազեցնում ենք սուպերվարչապետության դրույթները, բայց դրանով հանդերձ՝ Նիկոլ Փաշինյանն առանց Սահմանադրության էլ փողոցում էլ սուպերվարչապետ է», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Լիազորությունների սահմանափակման գործընթացը հընթացս տեղի է ունենում և տեղի է ունեցել առաջին իսկ օրվանից», - նշեց ԱԺ փոխնախագահը։

Նրա ասելով՝  հանրությունը շուտով ականատես կլինի ԱԺ-ում նոր Ընտրական օրենսգրքի քննարկմանը։

«Կարծում եմ՝ դա կլինի այս տարի», - նշեց ԱԺ փոխնախագահը։