«Հայաստան համահայկական հիմնադրամի» նախկին տնօրենը կմնա ազատության մեջ․ պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

1

«Հայաստան համահայկական հիմնադրամի» նախկին տնօրեն Արա Վարդանյանը կմնա ազատության մեջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Վարդանյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը:

«ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի՝ այսօր որոշեց ուժի մեջ թողնել «Հայաստան համահայկական հիմնադրամի» նախկին տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ գրավը՝ որպես խափանման միջոց կիրառելը թույլատրելի ճանաչելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը՝ մերժելով դատախազի բողոքը»,-գրել է Վարոսյանը։

Վարդանյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ: Նա կալանավորվել էր, ապա ազատ արձակվել, սակայն հոկտեմբերի 9-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Արա Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացվեց ու նրա նկատմամբ՝ որպես խափանման միջոց կիրառվեց կալանավորումը, իսկ դեկտեմբերի 4-ին 10 միլիոն դրամի դիմաց կալանքից ազատ արձակվեց:

Տեսանյութեր

Live

Լրահոս