Տիգրան Սարգսյանին ՌԴ վարչապետը Ստոլիպինի 1-ին աստիճանի մեդալով է պարգևատրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

1

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը կարգադրություն Է ստորագրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին Ստոլիպինի առաջին աստիճանի մեդալով պարգեւատրելու մասին: Փաստաթուղթը հունվարի 23-ին հրապարակվել Է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, փոխանցում է «Արմենպրեսը»։ 

«Եվրասիական տնտեսական միության զարգացման ու ամրապնդման գործում վաստակի համար Ա.Պ. Ստոլիպինի առաջին աստիճանի մեդալով պարգեւատրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սուրենի Սարգսյանին»,-ասված Է փաստաթղթում:

Ստոլիպինի մեդալը ՌԴ կառավարության պարգեւն Է, որը կոչվել է ի պատիվ ռուսական կայսրության նախարարների խորհրդի նախագահ Պյոտր Արկադիի Ստոլիպինի: Դրանով խրախուսվում Է երկրի սոցիալ-տնտեսական ռազմավարական խնդիրների լուծման, այդ թվում՝ ժողովրդական տնտեսության այնպիսի բնագավառներում ՌԴ կառավարության երկարաժամկետ նախագծերի իրականացման գործում ունեցած վաստակը: