Այն գործոնները, որոնք պետք է ուղղորդեն տնտեսական աճը և ներդրումները, չեն եղել․ Արամյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

«Ես բարձրաձայնել եմ այն ռիսկերը, որոնք կարող են դրսևորվել 2020 թվականի բյուջեի շրջանակներում:

Առաջին հերթին, մենք պետք է մեր կարողությունները ուժեղացնենք, որպեսզի հավակնենք ավելի բարձր տնտեսական աճի կամ պետք է լինի ինչ-որ պահային գործոն, որը կավելացնի եկամուտները: Առաջին ռիսկը, որ ես տեսնում եմ` 2020 թվականի տնտեսական աճի ռիսկն է, որովհետև այն գործոնները, որ պետք է ուղղորդեն տնտեսական աճը և դրանից կարևորն է ներդրումները, դրանք չեն եղել:

Երկրորդ գործոնը, հարկերի ցուցանիշն է, այն հնարավոր է լինի ռիսկային, քանի որ չմոռանանք 2020թ բյուջեի ծրագրի հիմքում դրված է ևս 0.3 % կետ բարելավման ՀՆԱ-ի պահանջ ՊԵԿ-ի առջև, բայց մենք չմոռանանք, որ 2019 թվականին կային դրան նպաստող մի քանի գործոններ, որոնք չեն լինելու 2020 թվականին. առաջինը` մեքենաների ներմուծումից գոյացած միջոցները. այն շատ մեծ գումար է գնահատվում շուրջ 50-60 մլրդ դրամ, որը չենք ունենալու 2020 թ-ին: Եթե մենք նշում ենք, որ 2019 թվականին ՊԵԿ-ը լավ է կատարել իր աշխատանքը և ֆորմալացման գործակիցը բավականին մեծ է, ապա պետք է հասկանանք, որ անընդհատ չէ, որ այդ հնարավորությունը կարող է ունենալ. Ստվերից դուրս բերելու պոտենցիալը անընդհատ գնալով պետք է փոքրանա և եթե մենք ՀՕ-ում նոր փոփոխություն չենք կատարում, ապա ստվերի կրճատման գործոնը ևս չի կարող երկար օգնել ՊԵԿ-ին:

Երրորդ գործոնը, նոր ՀՕ-ով նախատեսված ուղղակի հարկատեսակների նվազումն է և եկամտային հարկի և շահութահարկի մասով: Այս գործը միանգամից ուղղակի ձևով բերելու ՀՆԱ-ի շուրջ 0.3 % կորստի: Այն մեխանիզմները, որի միջոցով բյուջեն ակնկալվում է, որ կփոխհատուցվի դա հիմնականում անուղղակի հարկերի միջոցով են, որոնք բավականին զգայուն են քո գրպանին: Ես կարծում եմ, որ Կառավարությունը պետք է մեծ զգուշավորություն ցույց տա հարկային քաղաքականության մասով»,-24TV-ի եթերում ասել է  Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։

«Վերջերս Դավիթ Անանյանը շատ կարևոր թեզ նետեց ասպարեզ, որին պետք է բոլորը ուշադրություն դարձնեն. այդ թեզը հետևյալն է. «մենք ոչ թե պետք է ընկալվենք հանրության կողմից հարկ հավաքող, այլ մեր հիմանական առաքելությունը պետք է լինի հարկ վճարողներին օգնել, որպեսզի նրանք պատշաճ կատարեն իրենց հարկային պարտավորութունները, իսկ պարտականությունները կատարելուց խուսափողներին պետք է պատժել և դա լինի դաս մյուսների համար»: Եթե ստեղծվի մի իրավիճակ, երբ տնտեսական զարգացումները թույլ լինեն քան մենք պատկերացնում էինք կամ աճեն այն ճյուղերը, որոնք հարկունակ չեն և տնտեսությունը չկարողանա ստեղծի այնպիսի հարկային բազա, որպեսզի հարկը հավաքի Պետական եկամուտների կոմիտեն, ապա չի կարելի ցանկացած գնով հետևել ծրագրին, դա վտանագավոր է»,- նշել է Արամյանը