«Էրեբունի պլազայում» միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

1

«Էրեբունի պլազայում» տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2 մասի 2-րդ 3-րդ և 7-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

1987 թվականին  ծնված տղամարդը ձերբակալվել է: ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ գործը քննվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում: