Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 80 անգամ․ արձակվել է 500 կրակոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 20, 24News

Thumbnail

Արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հոկտեմբերի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց: Այս մասին հաղորդում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:

ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևել են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: