Եղիսաբեթ 2-րդը ստորագրել է «Բրեքսիտի» օրենքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

1

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը ստորագրել է Միացյալ Թագավորության՝ ԵՄ կազմից դուրս գալու մասին օրենքը։

Հիշեցնենք, որ խորհրդարանն այն ընդունել էր նախօրեին եւ ուղարկել թագուհուն՝ ստորագրության։ Լոնդոնը համաեվրոպական կառույցը կլքի հունվարի 31-ին, որից հետո արդեն Բրյուսելն ու Լոնդոնը կսկսեն առեւտրային հարցերի շուրջ անցումային փուլի բանակցությունները։