Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կորեայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 20, 24News

Thumbnail

Հոկտեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի հանրապետությունում Կորեայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ու Յուն-Գընին:

Նորին Սրբությունը, դեսպանին մաղթելով արգասաբեր առաքելություն Հայաստանում, արձանագրել է, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորվող դիվանագիտական և քաղաքական հարաբերությունները կնպաստեն երկու ժողովուրդների միջև փոխճանաչողությանը: Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձել է նաև երկու ժողովուրդների պատմական ընդհանրություններին:

Thumbnail

Դեսպան Ու Յուն-Գընը խոսել է հայ-կորեական կապերի և երկու երկրների միջև գործակցության զարգացման հեռանկարների մասին` հարաբերությունների սերտացման գործում կարևորելով նաև Հայոց Եկեղեցու դերակատարությունը:

Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը դեսպանին է ներկայացրել Հայոց Եկեղեցու ներգրավվածությունը միջեկեղեցական և միջկրոնական երկխոսություններում: