ՀՔԾ-ն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի տանը խուզարկություն է իրականացնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

Հրայր

Այս պահին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում Հատուկ քննչական ծառայությունն իրականացնում է խուզարկություն: Այդ մասին facebook-յան էջում գրել է Թովմասյանի փաստաբանական թիմի անդամ Ամրամ Մակինյանը:

Խուզարկության ավարտից հետո Սահմանադրական դատարանի նախագահի փաստաբանական թիմը հանդես կգա հայտարարությամբ։