Արցախում՝ զորամասերից մեկի տարածքում, 2 զինծառայող է վիրավորվել. մեկի վիճակը ծանր է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

սահման

Արցախում երկու զինծառայող է վիրավորվել, այս մասին Facebook-յան էջում գրել է  ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Տեղի ունեցածը միջադեպ է, տեղի է ունեցել զորամասերից մեկի տարածքում, այլ մանրամասներ չեմ կարող հայտնել: Վիրավորներից մեկը 2001 թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանն է, ում վիճակը ծանր է», - գրել է ՊՆ խոսնակը: