Չինաստանում կորոնավիրուսի բուժման միջոց են գտել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

չինաստան

Չինաստանում համալսարանական բժիշկները մշակել են 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի բուժման հաջող մեթոդ, այն է՝ արտամարմնական օքսիգենացիայի միջոցով: Մեթոդի շնորհիվ բժիշկներին հաջողվել է փրկել 53-ամյա տղամարդուն, որն օրհասական վիճակում էր: 

ՉԺՀ-ում կորոնավիրուսի հետևանքով 17 մարդ է մահացել, վարակվածների թիվը գերազանցում է 570-ը: Որոշ քաղաքակներում կարանտին է հայտարարվել, բնակիչները տնից դուրս չեն գալիս: