Գեղարքունիքում ՌԴ քաղաքացիներից կազմված արշավախումբը փրկարարներից օգնություն է խնդրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

արշավախումբ

Հունվարի 24-ին՝ ժամը 08:28-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նշխարք համայնքից 13 կմ արևելք ընկած հատվածում գտնվող արշավախմբին (բաղկացած է Ռուսաստանի Դաշնության 6 քաղաքացուց, որոնցից մեկի ինքնազգացողությունը վատացել է) անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ (թրթուրավոր ամենագնացով):

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: