Սադրանք էր, մարդիկ էլ ռոբոտ չեն, արձագանքեցին. Գագիկ Ծառուկյանը՝ ԱԺ լարված մթնոլորտի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

«Հաճելի և ցանկալի չէ, որ խորհրդարանում այդպիսի երևույթներ լինեն»: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով վերջին օրերին խորհրդարանական կրքերին:

«Սադրանք էր, որը երկու կողմից էր՝ և՛ «Իմ քայլի», և՛ «Բարգավաճի», որ պոռթկումներ եղան։ Պետք է չլիներ, բայց մարդիկ ռոբոտներ չեն, մարդիկ են։ Պետք է տվյալ միջադեպը չլիներ։ Պետք է այնպես անենք, որ չլինի, ոչ մեկիս էլ հաճելի չի», - ասել է Գագիկ Ծառուկյանը։