Ոլորտի ներկայացուցիչները սպանդանոցների հարցը վարչապետին լիարժեք չեն ներկայացնում.Ծառուկյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

հասարակական

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողներին հավաստիացրեց, որ անցած շաբաթ վարչապետի հետ չեն հանդիպել, սպանդանոցների թեմայով չեն զրուցել։

Նրա խոսքով, երբ ինքը ասել է, որ այս հարցում պետք է լինի պետական սուբսիդավորում, իր, ոչ թե վարչապետի դիտարկումներն է ներկայացրել։

«Գիտեք, որ բոլոր ոլորտների հետ էլ շփվում եմ, տեղյակ եմ ցանկացած խնդրից։ Լուծումներն էլ հատ-հատ գիտեմ։ Պռոստը մի բան կարող եմ ասել. ով վարչապետին ներկայացնում է այն ոլորտները, որ օրենք են ընդունում, բարի պետք է լինեն լիարժեք ներկայացնեն։
Տվյալ ոլորտով երեք ամիս, վեց ամիս զբաղվեն, շփվեն, մարզերում հանդիպեն գյուղացու, մսագործների հետ, նոր լիարժեք այդ հանդիպումներից հետո վարչապետին ճիշտ ներկայացնեն։ Վերջում ներկայացնում են, դրա համար էլ ըտենց ա լինում», - ասաց ԲՀԿ ղեկավարը։