ՌԴ մշակույթի նախարարը նշանակվել է Վլադիմիր Պուտինի օգնական

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 24, 24News         

Մեդինսկի

Մշակույթի նախկին նախարար Վլադիմիր Մեդինսկին նշանակվել է ՌԴ նախագահի օգնական: Meduza-ի հաղորդմամբ՝ համպատասխան որոշումը հրապարակված է Կրեմլի կայքում։

Նույն պաշտոնին է նշանակվել նաև էկոնոմիկայի զարգացման նախկին նախարար Մաքսիմ Օրեշկինը։

ՌԴ նախկին փոխնախագահ Դմիտրի Կոզակը դարձել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։