Ձեր բարձրաձայնած խնդիրը շատ հարցեր է առաջացնում․ Արշակյանը՝ Գորգիսյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 24, 24News       

Հակոբ Արշակյան

 

Ազգային ժողովում «Տիեզերական գործունեության մասին» նախագծի քննարկմանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանից հետաքրքրվել է՝ որքանո՞վ է նախագիծն առնչվում ոլորտի մարտահրավերներին:

Գորգիսյանը հավելել է, որ ամիսներ առաջ իր կողմից շրջանառության մեջ է դրվել նախագիծ, ինչը հետո հանվել է ռազմարդյունաբերական համալիրի ղեկավարի հետ քննարկելու համար։

Համալրիրի ղեկավարաի արձագանքն ըստ Գորգիսյանի՝ դրական էր, նա օրինագիծը պետք է քննարկեր նախարարի հետ ու ասեր դիրքորոշումը:

«Ժամանա՞կ չեք ունենում զբաղվել այդ հարցերով, որովհետև զբաղված եք այս հարցերով, թե՞ այդպիսին է ձեր վերաբերմունքը շրջանառության մեջ դրվելիք նախագծերի հետ կապված», - հարցրել է Գորգիսյանը:

Գորգիսյանին արձագանքեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը․

«Դուք օրենքի նախագիծը կարդացե՞լ եք, օրինակ, հարկային փոփոխությունների մասով կարող եք ասել նախագիծն ինչի՞ն է նպաստելու, որովհետև այնպիսի տպավորություն է, որ Դուք այս օրենքի մասին խոսելու առիթն օգատգործեցիք Ձեր օրենքի ու դրա հետ կապված ինչ-որ պատմություն հիշատակելու համար»։

Արշակյանն էլ ասել է, որ Գորգիսյանի բարձրաձայնած խնդիրը շատ հարցեր է առաջացնում հատկապես պատգամավորի մասնագիտական կրթության ու փորձի վերաբերյալ ։