Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանն ազատ արձակվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

1

Վերաքննիչ դատարանը վաղաժամկետ-պայմանական կիրառեց ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի նկատմամբ՝ բավարարելով պաշտպանական կողմի միջնորդությունը։

Աշոտ Մանուկյանը 24 տարի առաջ մեղադրվել է երեք զինծառայողի սպանության համար և գնդակահարության դատապարտվել, սակայն դատավճիռն ի կատար չի ածվել, և 2003 թվականին, ինչպես գնդակահարության դատապարտված այլ անձանց, նրա պատիժը ևս փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: 20 տարեկանում հանցանք կատարած Մանուկյանն այժմ 44 տարեկան է: