«Ազգային գործադուլի պատճառով ես այսօր փակ եմ»․ Էյֆելյան աշտարակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

աշտարակ

Հունվարի 24-ին Էյֆելյան աշտարակը փակ կլինի զբոսաշրջիկների համար։ Պատճառն ազգային գործադուլն է, որն անցկացվում է իշխանության առաջարկած կենսաթոշակային բարեփոխման դեմ: 

«Ազգային գործադուլի պատճառով ես այսօր փակ եմ»,-հաղորդվում Է Էյֆելյան աշտարակի Twitter-յան էջում։

Գործադուլի պատճառով երկրում զգալիորեն խախտվել Է հասարակական տրանսպորտի՝ մետրոյի, Էլեկտրագնացքների, գնացքների աշխատանքը:

Դեռ դեկտեմբերի 5-ին Ֆրանսիայում համազգային անժամկետ կենսաթոշակային բարեփոխման դեմ գործադուլ էր սկսվել։ Բարեփոխումների հետևանքով տրանսպորտի ոլորտի աշխատողները կարող են զրկվել մի շարք արտոնություններից, որ սահմանվել էր կենսաթոշակի անցնելու հատուկ ռեժիմների շրջանակում: